Նաիրա Խառատյան

Կնոջ Հոգեկերտման Ուղին

Ցանկացած կնոջ կյանքի  ուղեցույցը` խնդիրները հեշտությամբ հաղթահարելու համար 

ՀՀ-ում առաջին գործնական գիրք-ձեռնարկը` հիմնված հաջողակների  քվանտային մտքի վրա` 35+ տարիների փորձ ունեցող ընտանեկան և քվանտային  հոգեբան  Նաիրա Խառատյանի հատուկ մշակված մեթոդաբանությամբ։ Մոտիվացնող և պրակտիկ ձեռնարկ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մտքի հետ խաղալով` առանց դժվարության գտնել  կյանքի ինքնակերտման ուղին։ Գիրք,որը կփոխի սեփական պատկերացումներդ ինքդ քո մասին և կդառնա այն հենասյունը, որից այլևս չես ցանկանա բաժանվել։

Գիրք նրանց համար, ովքեր ցանկանում են`
w3 2

Գտնել իրենց ներքին ուժը և չկորցնել ԵՍ-ը
հարաբերությունների լաբիրինթում

w1 1

Բացահայտել քո մասին հենց այս
ճշմարտությունը` առանց քեզ ցավ պատճառելու

w2 1

Մոտիվացվել` առանց դառնալու
ինքն իր քննադատը

Շատերն են սովորեցնում  միջանձնային հարաբերությունների բանալին,
սակայն քչերն են տալիս դա անելու հստակ տեխնիկաներ  և ուղիներ…

ԻՆՉՈՒ ԳՐԵՑԻ ԱՅՍ ԳԻՐՔԸ

Բոլորին տրված չէ` հարթ անցնել կյանքի ճամփաներով։ Գիրքը գրվել է այն պատճառով, որպեսզի կանայք,ովքեր միայնակ են հաղթահարում խութերը` այլևս չանցնեն իմ անցած ճամփով։ Ինչու՞ անցնել նույն «կիլոմետրերը»,եթե կա կարճ և շա՜տ հասանելի միջոց։ Իմ ուղին եղել է դժվար, և ես այսօր շնորհակալ եմ անցյալին` ձեռքբերած իմաստության և փորձառության համար։

Բարձրյալը տալիս է մեզ խութեր` դրանք  հաղթահարելու ներքին ուժի հետ միասին։ Այո, անչափ կարևոր է Հոգևոր Ուսուցչի դերը` մեր անկայուն իրականության մեջ։ Եվ ինձ բախտ է վիճակվել ծանոթանալ և քայլել հոգեբանության մեջ մեծ ներդրում ունեցող հեղինակությունների հետ։ Թվարկել անիմաստ է. Նրանք շատ են, և շա՜տ տաղանդավոր։

Անփոխարինելի դառնալու միակ ճանապարհը՝  տարբերվելն է…

Կոկա Շանել

Երբ  անկեղծորեն վերագտնում ես ինքդ քեզ և կիսում քո իրական էությունը, սկսում ես տարբերվել   մակերեսային հարաբերություններով  լի աշխարհում: Այս գիրքն ունի հստակ նպատակ՝ ոգեշնչել քեզ բացահայտելու ինքդ քեզ, ամրապնդելու քո անձնական հարաբերությունները և հայտնաբերելու քո  ներսում տիրող փոխակերպող ներուժը: Դու կարող ես դառնալ  քո  լավագույն տարբերակը և ունենալ  անհրաժեշտ գործիքներ`  կանքում իրական և իմաստալից կապեր ստեղծելու համար: Անկախ նրանից, թե դու  ձգտում ես  բարելավել քո  անձնական հարաբերությունները, բացահայտել քո կյանքի նպատակը կամ պարզապես ավելի խորը կապվել ինքդ քեզ:

«Կնոջ հոգեկերտման ուղին» քեզ տալիս է դրան հասնելու մեթոդաբանություն և ռազմավարություն` ոգեշնչված իմ անձնական  փորձառություններից, որոնք վերածվել են հզոր դասերի։ Ժամանակն է սկսել ինքնաբացահայտման, հարաբերությունների ամրապնդման և անձնական հզորացման ճամփորդությունը` դեպի քո ներաշխարհ: Քո ամենաիրական  «ես-ը» սպասում է բացահայտման: 

ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ԳԻՐՔԸ

Ցանկանու՞մ եք հզորացնել որպես մագնիսական կին:

Դու կկարողանաս անսխալական ձեռնարկ՝ հիմքերից ամուր ինքնագնահատական ​​ստեղծելու համար: Ես կլինեմ քո մենթորը՝ քո ինքնությունը թարմացնելու և այն քո իսկական «ես»-ին համապատասխանեցնելու համար՝ գործնական և արդյունավետ ձևով և շատ անձնական տեսանկյունից:

Փնտրու՞մ ես շարժառիթ՝ քո գաղափարներին ձևավորելու համար: Այս գրքում դու կգտնես քո գաղափարները, փորձը և գիտելիքները կոնկրետ գործողությունների փոխակերպելու իրատեսական և արդյունավետ միջոց, որոնք թույլ են տալիս առաջ գնալ:

Ցանկանու՞մ եք վախը թողնել անցյալում: Իմ անձնական և աճի պատմությունը կլինի ձեր ոգեշնչումն ու գործողությունների ծրագիրը՝ ինքներդ ձեզ մերկացնելու վախից անցնելու ապահովությանը՝ իմանալու, որ ճիշտ ուղու վրա ես՝ հասնելու քո նպատակներին և լիովին ինքներդ լինելու համար:

Միասին մենք կուսումնասիրենք հզորացման, ինքնաընդունման և կին առաջնորդության նոր ձևեր: Եթե պատրաստ ես սկսել այս ճանապարհորդությունը դեպի ավելի հագեցած և իմաստալից կյանք, ես այստեղ եմ ձեզ առաջնորդելու: Թույլ տուր ինձ ուղեկցել ձեզ որպես կին ձեր անձնական և մասնագիտական ​​նախագծերում դեպի իրականացում և երջանկություն տանող այս ճանապարհորդությունը:

ՈՒՄ ՀԱՄԱՐ Է ԳԻՐՔԸ
ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ

“Կնոջ հոգեկերտման ուղին” գիրքն ինքնատիպ ձեռնարկ է յուրաքանչյուր կնոջ համար, որտեղ առօրյա պարզ խորհուրդների միջոցով վեր է հանվում կնոջ մոգական ուժը, նրա կերպարի իրական նկարագիրը և,իհարկե, առաքելությունը, որը յուրաքանյուր կին պարտավոր է նախ ընկալել, ապա ընդունել և հետո միայն գործածել իր կյանքում՝ փոխելով շրջապատը և լույս դառնալ այն միջավայրում ուր ապրում ենք: Սա եզակի ժողովածու է, որտեղ գեղեցիկ խորհուրդներով և խորհրդապատկերներով միահյուսվում է իրականությունը հնարավորի հետ:
Կարծում եմ յուրաքանչյուր աղջիկ, կին և մայր՝ անկախ տարիքից (բացառությամբ մանուկներն ու պատանիները), մասնագիտությունից, կարգավիճակից պետք է կարդա. Ոչ միայն կարդա, այլև փորձի կիրառել իր կյանքում այն հասարակ գործողությունները, որոնք զարմանալի մոգական ուժով կդարձնեն կյանքը էլ ավելի լուսավոր, գեղեցիկ:

 

Վարդիթեր Գիշյան

Գիրքն առաջին անգամ կարդացի` որպես գեղարվեստական հետաքրքիր գործ, հետո զգացի, որ այն ինձ վրա արդեն դրական ազդեցություն է  թողել…Ու սկսեցի ամեն օր գրել ինձ անհրաժեշտ աֆիրմացիաները և կատարել տեխնիկաները։ Այսօր ես այնքա՜ն խաղաղ եմ, որ գտել եմ իմ փարոսը, որ ինձ տալիս է մեծ հանգստություն։

Աննա Մարգարյան
լրագրող

Կարդացել եմ ընկերուհուս խորհրդով, ում կյանքում սկսված փոփոխությունները ինձ անտարբեր չթողեցին։ Ոչինչ հենց այնպես չի գալիս մարդու կյանք. փոխիր քո մտքերն ամեն օր, որ փոխվի քո  կյանքը։

Նանե Կարապետյան
մանկաբույժ

Անկեղծ ասեմ` չեմ հավատացել հոգու վերափոխման ուժին, այն էլ սեփական մտքերի միջոցով։ Օրինակները կրկնել եմ` չհավատալով…) Արի ու տես, որ աշխատեց, ու էն էլ ո՜նց…Ես, անհուսալի միայնակ, գտել եմ իմ նման մտածող, արդեն ինձանով ապրող կեսին։ Մի՜ փորձեք կասկածի տակ դնել Տիեզերքի ձգողության Ուժը…

Շուշանիկ Գրիգորյան
իրավաբան

ՈՎ Է ՆԱԻՐԱ ԽԱՌԱՏՅԱՆԸ

Ես Նաիրա Խառատյանն եմ, ընտանեկան, վերականգնողական քվանտային հոգեբան, միջանձնային հարաբերությունների թրեյնինգավար և միջոցառումների խոսնակ։

Եթե ապրածս կյանքը երբևիցե վերածվեր ֆիլմի, ապա այն կանվանեին «Անհնարինի և հնարավորի սահմանագծին», այնտեղ, որտեղ պատճառները վերածվում են հնարավորությունների, փակուղիները ելքերի, իսկ դեպքերը նոր մեկարկների»։

Այդ նոր մեկնարկը դարձավ «Ընտանիքի 1-ին Ակադեմիան» և «Կնոջ հոգեկերտման ուղին» գիրքը, որը սկիզբ դրեց իմ նոր նախաձեռնություններին։

Մարդկանց հետ հաղորդակցվելու իմ լեզուն նրանց հոգիները կարդալն է և կյանքեր փոխակերպելը, որի շնորհիվ կարողացել եմ օգնել շուրջ 50,000 մարդու վերագտնել իր նոր ԵՍ-ը 35 տարի շարունակ։ Անցկացնելով 8000-ից ավելի կոնսուլտացիաներ, ես պատրաստ եմ օգնել քեզ ևս գտնել կյանքիդ ամենամեծ Ինչու-ն։

Ժամանակն է գտնել կյանքը փոխող լուծումների բանալին, իսկ ճանապարհը քեզ ցույց կտամ ես։ Տուր ինձ ձեռքդ և արի փոխակերպենք կյանքդ միասին, չէ որ դու արժանի ես լավագույնի

Կնոջ Հոգեկերտման Ուղին

Naira Kharatyan © 2024 All rights reserved.